Դալմայի այգետերերն այսօր կառավարության բակում հանդիպեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ու հիշեցրին նրա իրենց տված խոստումը՝ եթե քաղաքապետը ձեզ չընդունի, կհրավիրեմ թեյ խմելու ու կքննարկենք ձեր խնդիրը: «Քաղաքապետըչիընդունել, ե՞րբենքգալու»,- հարցրեց ցուցարար Ռուզաննա Ղազարյանը: Ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց, թե «խաշեքուզել, խաշչեմտալիս»: «Դալմայիայգինենքուզել, իրենցձեռչիտալիս, ուղղակիհենցէնպեսգնանք–գանքիրենցձեռնտուէ»,– հավելեց Ռ. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ ցույցի դուրս եկող Դալմայի այգետերերին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նախորդ տարվա դեկտեմբերին խոստացել էր թեյի հրավիրել ու այդպես էլ չէր հրավիրել: Ցուցարարներն էլ կատակել էին, թե թեյ չեն ուզում, խաշ են ուզում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: