
Մեծ Բրիտանիայի վարչապետն ի պատասխան ասաց. «Կարծում եմ, դժվար է մեկնաբանել այլ երկրի խորհրդարանի ընդունած օրենքները: Մեծ Բրիտանիայում մենք ունենք օրենսդրություն, որ վերաբերում է անցյալին՝ օրինակ, հնարավորություն ընձեռող հետապնդել մարդկանց պատերազմի հանցագործությունների համար: Կարծում եմ, դա ճիշտ է:
Մեր դիրքորոշումը բարձրացված հարցի վերաբերյալ հստակ է: Սարսափելի բաներ են կատարվել հայ ժողովրդի հետ, սարսափելի դաժանություններ են եղել: Կարեւոր է հայտարարել սակայն, որ մենք պետք է ապրենք ներկայում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ ԵՄ բոլոր անդամների միջեւ ամուր հարաբերությունների ձեւավորումը բխում է մեր բոլորի շահերից: Թուրքիան կարեւոր է այն բազմաթիվ մարտահրավերների առնչությամբ, որոնք առկա են աշխարհում, ինչպիսիք են Եվրոպայում տնտեսական աճի ապահովումը՝ կարեւոր հարց, որի մասին մենք խոսում ենք, կամ ահաբեկչության դեմ պայքարը եւ միջուկային պետությունների սպառնալիքը Մերձավոր Արեւելքում»:
Դեյվիդ Քեմերոնը հավելեց. «Ես խորապես հավատում եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի եւ Եվրոպական բոլոր երկրների միջեւ հարաբերությունների ուղղությամբ, բայց ի վերջո՝ սա ամեն մի եվրոպական երկրի, ներառյալ՝ Ֆրանսիայի, գործն է սեփական մոտեցումն ունենալը»:


















































