Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս

Փետրվար 24,2026 18:15 Share

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել շուրջ 5.3 հա և 8.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728