
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, կոպիտ բառեր չասել եւ չնյարդայնանալ չի կարողանում, երբ լսում է, որ Հայաստանում «Պուտին» ակումբ է բացվում կամ Գյումրիում մեկն իր երեխային որոշում է կնքել Սարկոզի անվամբ. «Ես սկսում եմ կասկածել մեր ազգային արժանապատվության վրա, երբ հեռուստատեսությամբ երեխայի անունը Սարկոզի դնելը հրամցվում է որպես լավ լուր, դա արդեն արժանապատվության նսեմացում է: Այդ նույն համատեքստում է նաեւ «Պուտին» ակումբի ստեղծումը: Սա զավեշտ է, քծնանք է եւ ազգային արժանապատվության ոտնահարում, Պուտին ակումբի մասին լսելուց եւ իմանալուց տհաճ զգացում է մոտս»:
Հիշեցնենք, որ «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին, ըստ ակումբի հաղորդագրության սատարել են տասնյակ հասարակական գործիչներ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ երեք քաղաքական ուժերի առաջնորդներ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը», – ասված է «ԱՊՀ երկրների երիտասարդական միության» հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի ուշ Արամ Սարգսյանը կտրականապես հերքել էր լուրն այն մասին, որ ինքը աջակցություն է հայտնել «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին, իսկ Հարություն Առաքելյանն արդարադատության նախարարությունում գրանցված չէ որպես ՀՌԱԿ ղեկավար:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































