Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Եկեղեցու միջադեպով ձերբակալված Դավիթ Մինասյանի մայրը բաց նամակով դիմել է դատարանին

Մարտ 31,2026 23:13 Share

Եկեղեցու միջադեպով երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի քննության միջնորդությունը քննվում է դատարանում։

Դատական նիստից առաջ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակով դիմել է դատարանին.

«Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրում եմ ընձեռնել որդուս հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա հոգ եմ տանում նրա առողջության մասին, այդպիսով որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18 ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։

Շնորհակալություն
Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031