Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը մեղադրանքները վարչապետի վրա «գցեց»

Հունվար 26,2012 17:37 Share

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ կասկած էր հայտնել դրանց արդար լինելու վերաբերյալ, ընդգծելով, որ ընտրությունների մոտենալուն պես քաղաքական համակարգի արատներն էլ ավելի են դրսեւորվում: Տիկին Հակոբյանը, մասնավորապես, բերել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օրինակը եւ նկատել՝ ի՞նչ ազատ ընտրությունների մասին կարող են խոսել իշխանությունները, եթե երիտասարդական հիմնադրամի նախագահը ՀՀԿ-ի անդամ է, իսկ հիմնադրամի մեջ ներառված են հիմնականում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները, հիմնադրամի ամսագրում էլ հանրապետականի գովազդն է՝  նշանով ու դրոշով:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով տիկին Հակոբյանի մեղադրանքներին, ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանն ասաց. «Ես ցավում եմ, որ տիկինը տեղյակ չէ հիմնադրամի գործառույթներից, հիմնադրամի ղեկավար պաշտոններից: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է»,– այսպիսով, թերեւս, պատասխանատվությունը եւ Կարինե Հակոբյանի մեղադրանք-դիտարկումները վարչապետի «վրա գցելով»:

Կարեն Ավագյանը հերքեց, որ ՀԵՀ-ում հանրապետականացված երիտասարդներ են. «Հիմնադրամն ամբողջությամբ՝ իր ծրագրերով, իր աշխատակազմով, պրոֆեսիոնալ մարդիկ են: Որեւէ կուսակցական խնդիր հիմնադրամն իր առջեւ չի դրել»:

Այնուհանդերձ, մեր զրուցակիցը մեծահոգի գտնվեց ու նկատեց. «Ինչ վերաբերվում է տիկին Հակոբյանի կարծիքին՝ այդպիսի առանձին կարծիք ինքը կարող է ունենալ, որն իրականությունից շատ հեռու է»:

Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ՀԵՀ-ի ամսագրում Հանրապետական կուսակցության նշանն ու դրոշը տպագրում, Կարեն Ավագյանը պարզաբանեց, որ հիմնադրամն ամսագիր չունի. «Եվս մի ապացույց, որ մեր ընդդիմադիր բանախոսը տեղյակ չէ հիմնադրամի գործունեությունից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031