Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Ավտոմեքենայում են եղել նաև մահացածի թոռն ու փեսան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արամ Խալաթյանի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել արդեն Աշտարակի բժշկական կենտրոնի անձնակազմը։
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի


















































