Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն սխալվում է՝ ներգրավելով ուսուցիչներին

Հունվար 31,2012 15:12

Տավուշի մարզի ղեկավար պաշտոնյաններից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակվի, «Առավոտի» հետ զրույցում բացահայտեց ՀՀԿ-ի նախընտրական սխալները, որոնք արդեն ավանդական են դարձել: Նրա համոզմամբ, Հանրապետականը ամեն անգամ սխալ է կատարում, երբ նախընտրական գործընթացի մեջ ներգրավում է ուսուցիչներին:

– Ուսուցիչներն իրենց էությամբ, իրենց գործի բնույթով թելադրող են, նրանք ամեն օր աշակերտներին հրահանգներ են տալիս: Երբ իշխող կուսակցությունը «ձայներ բերելու համար» ուսուցիչներին հրահանգներ է տալիս, վերջիններս ենթարկվելու սովոր չլինելով, արտաքուստ համաձայնվելով` ըստ էության հակառակվում են, ձախողում այդ գործընթացը:

Պաշտոնյայի կարծիքով` ՀՀԿ-ի մյուս բացթողումն այն է, որ այդ կուսակցությունը երիտասարդության հետ նպատակաուղղված քարոզչական աշխատանք գրեթե չի կատարում.

– 2008 թվականի մարտի 1-ից 4 տարի է անցել, այս ընթացքում չափահաս եւ ընտրող է դարձել մի սերունդ, որն ավելի ազատ է, քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությունը հիմնականում քաղում է համացանցից, եւ ավելի քիչ է հավատում ՀՀԿ-ի շաբլոն դարձած քարոզչությանը:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031