Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

«Դեռ 2005 թվականին Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունում Անկախության Հռչակագրի պատմական փաստերը փոփոխման ենթակա չեն». Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 26,2026 17:52 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն ուղիղ եթերում հանրությանն իրազեկեց, որ Ադրբեջանը դեռ 2005 թվականին էր ցանկանում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանից հանվի Անկախության Հռչակագիրը։

«Քչերը գիտեն, բայց Ադրբեջանը Անկախության Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից։

2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ դրանք ուղարկվեցին Վենետիկի հանձնաժողով, Ադրբեջանի ներկայացուցիչը Վենետիկի հանձնաժողովում լացուկոծ բարձրացրեց եւ պահանջում էր որ Անկախության Հռչակագիրը հանվի սահմանադրության տեքստից։ Ընդ որում, պատճառաբանությունները պլյուս-մինուս նույնն էին, ինչ հիմա են։

Այն ժամանակվա Վենետիկի հանձնաժողովի նախագահը, բնականաբար, հայկական պատվիրակության ելույթներից ու փաստարկներից հետո հստակորեն նշեց, որ պատմական փաստերը եւ պատմական փաստաթղթերը փոփոխման ենթակա չեն եւ Ադրբեջանի պահանջը անհիմն է։ Եվ երբ հարցը դրվեց քվեարկության, նույնիսկ Թուրքիայի ներկայացուցիչը չքվեարկեց Ադրբեջանի առաջարկի օգտին։

Հետագայում, 2015 թվականին, երբ նորից սահմանադրական բարեփոխումներ էին մեր երկրում եւ բնականաբար դրանք ուղարկվել էին Վենետիկի հանձնաժողով, Ադրբեջանը նույնիսկ չփորձեց այդ անիմաստ ու ապուշ առաջարկն անել, որովհետեւ գիտակցում էր, որ հաստատ այն չի անցնի։

Այ, այդպես են պաշտպանում երկրի Մայր օրենքը։ Այ, այդպես է լինում, երբ երկրի շահերը պաշտպանում են հայրենասերները։

Այն ժամանակ Ադրբեջանին չհաջողվեց փոփոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ու հիմա էլ ալիեւյան սահմանադրությունը չի անցնելու»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30