
«Մարալիկի քաղաքապետը որեւիցե առնչություն չունի այնտեղի շահառուների մասով: Քաղաքապետը ընդամենը շինարարական աշխատանքների ինչ-որ մասով է, ու այս խմելու ջրի խնդիրը, երբ որ առաջացավ, դրա մասով զբաղվում է: Շահառուների ցանկն արդեն ունենք: Այնտեղ միայն մանկատան շրջանավարտներ չեն, այնտեղ կան նաեւ միայնակ տարեցներ: Եթե շենքը հանձնվեր, ապա համապատասխան իրավական գործընթաց կլիներ, չէ՞ , պայմանագրեր, պայմանագրերի կնքում, կլուսաբանվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետի ասածն իրականությանը չի համապատասխանում:
Նրա խոսքերով, Մարալիկի շենքերն ամբողջությամբ պատրաստ են, շահագործման հանձնելուն խանգարում են անկանխատեսելի խնդիրները. «Խմելու ջրի խնդիր առաջացավ եւ եթե չլիներ այդ խնդիրը, ապա դեռ 2 ամիս առաջ պետք է այն շահագործման հանձնվեր: Սակայն, երեկվա իմ թարմ տեղեկություններով, պարզվել է, որ արդեն լուծվել է խմելու ջրի խնդիրը ու համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում Մարալիկի տները վերջնականապես կհանձնվեն շահառուներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































