Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանն ազատվել է Արարատի մարզի հարկայինի պետի պաշտոնից: Նա արձակուրդ գնալու համար դիմում է գրել, սակայն, ըստ մեր աղբյուրների, նրա վերադասներն այլեւս չեն ցանկացել, որ արձակուրդից վերադառնա: Քիչ առաջ մեր այս տեղեկությունը հաստատեցին Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից՝ հայտնելով, որ պարոն Բեգլարյանն ազատվել է հունվարի 31-ին, սակայն իր դիմումի համաձայն:
Նշենք, որ պարոն Բեգլարյանի անունը վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում էր մամուլում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: