Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին տարել էին ոստիկանություն (Տեսանյութ)

Փետրվար 02,2012 14:18 Share
Կենտրոնի ոստիկանությունն այսօր կառավարության շենքի բակից ակտիվիստ Վարդգես Գասպարիին տարավ ոստիկանություն: Ականատեսների պատմելով, ոստիկանները նրան բերման ենթարկեցին` երկար քաշքշելուց հետո:

Հավաքվածները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ ոստիկանները Գասպարիին տարան ոստիկանություն` իր ցուցապաստառի վրա գրված հայտարարության առնչությամբ պարզաբանում ստանալու համար: Ականատեսների խոսքերով, ցուցապաստառին գրված էր՝ «Ոստիկանները սրիկա են»:

Ցուցարարներին վերահսկող ոստիկանները, սակայն, այլ բան էին պատմում: Aravot.am-ի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ Գասպարիին չեն քաշքշել, այլ տարել են իր բանավոր ցուցմունքը գրավոր վերցնելու համար: Ոստիկանի խոսքերով, Վ. Գասպարին հայտարարել է, որ ցույցի ժամանակ գողացել են իր բջջային հեռախոսն ու տեսախցիկը ու ցույց է տվել գողին:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից հետո հերքել էին, որ Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829