«Իշխանականդաշտումտեղիունեցողգործընթացները, մասնավորապես՝ԲՀԿ–ՀՀԿփոխհարաբերությունները, մեծհաշվովհասարակության, ընտրողիհետորեւէկապչունեն, որովհետեւխոսքըմիիշխանությանմասինէ, որը 5 տարիառաջխորհրդարանականեւ 2008թ. նախագահականկեղծվածընտրություններովդարձելէիշխանությունեւայսօրիրարմեջընդամենըփորձումէբաշխելկամվերաբաշխել, քիչուշատանելիշխանությանիրմասնաբաժինը՝քվոտաները, ինչը, ըստէության, կապչունիո՛չերկրիվիճակի, ո՛չէլքաղաքացուխնդիրներիհետ: Ընտրություններինմնացելէընդամենը 3 ամիս, բայցքաղաքականօրակարգ՝որպեսայդպիսին, ձեւավորվածչէ: Ոչմեկըչիխոսումպետությանառջեւծառացածմարտահրավերներիմասին, այնմասինթեուրէգնալուՀայաստանը: Իվերջո, խորհրդարանէձեւավորվում, որըպետքէլինիայնմարմինը, որըբոլորայդհարցերինպիտիպատասխանի: Այդիմաստովմեզ՝որպեսքաղաքականուժի, այդհարցըշատքիչէհետաքրքրում: Գուցե, նաեւինչ–որչափովՀՀԿ–ԲՀԿհակասությունները, որիմասինայսքանխոսվումէ, ուռճացվածեն: Դաիշխանությանըհիմապետքէայնիմաստով, որնաասելիքչունիիրընտրողին, հասարակությանը, ուորքաներկարտեւենայս «հակասություններն»ուդրամասինքննարկումները՝այնքանիշխանությանհամարլավ, որովհետեւայդդեպքումինքըավելիքիչժամանակկունենախոստումներտալուեւավելիլուրջբաներիմասինխոսելուհամար, որն անել նա իվիճակիչիլինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ, մեղմ ասած, ոչ հարթ փոխհարաբերություններին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը՝ հավելելով, թե տպավորությունն այն է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրենց ամբողջ ռեսուրսը ուղղում են միայն փոխադարձ հարաբերություններ պարզելուն:
«Ազատ դեմոկրատների» ներկայացուցչի դիտարկմամբ, ի տարբերություն ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջեւ քաղաքական առողջ մրցակցության, ԲՀԿ-ՀՀԿ մրցակցությունը չի ընթանում հասարակությանը, ընտրողին սպասարկելու, քաղաքացու շահերի շուրջ: «Սաինքնատիպմրցակցությունէ, որըերբեմննույնիսկմրցակցայինկանոններիտրամաբանությունիցդուրսէիրբացասականդրսեւորումներով: Այդմրցակցությունըմեկնպատակունի՝իշխանությանմեջսեփականմասնաբաժինըֆիքսել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Նա չբացառեց նաեւ, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն իրականում կարող են միայն պատրանք լինել, ընտրական տեխնոլոգիա, որի նպատակը ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները իշխանության կողմից կորզելն է: «Հնչել է նաեւ այդպիսի տեսակետ, որն արտահայտել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի նման «խաղիկներ է տալիս»:Բայց պետք չէ այդ իմաստով գերագնահատել այն ուժի հնարավորությունները, որը տարիներ շարունակ իշխանության մաս է կազմել եւ միայն վերջին երկու ամսվա ընթացքում է, որ փորձում է ընդդիմադիր ձեւանալ: Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կորզելու ԲՀԿ-ի հավակնությունը կարող է մեծ լինել, բայց, կարծում եմ, նա չի ստանա այն, ինչ ընդդիմադիրի դերում հանդես գալով կարող է ակնկալել»,- հայտարարեց Գառնիկ Գեւորգյանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» տպագիր համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: