Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն անակնկալ մատուցեց կոալիցիային

Փետրվար 06,2012 16:44 Share

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 4-րդ գումարման 11-րդ՝ վերջին նստաշրջանը: Ի թիվս այլ օրինագծերի, քննարկվում էր «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին» օրինագիծը: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս դեմ են արտահայտվել այս օրինագծին ու այս անգամ էլ դեմ կարտահայտվեն: Քվեարկության ժամանակ այս օրինագծին դեմ քվեարկեց «Ժառանգություն»-ը, իսկ ՀՅԴ-ն խախտեց կուսակցության չգրված օրենքը՝ «Կողմ ըլլալով դեմ ըլլալ» եւ ձեռնպահ մնաց։ ԲՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այս օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ եւ յուրաքանչյուր խմբակցություն, փաստորեն, ցույց տվեց դրա վերաբերյալ իր վերաբերմունքը:

ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանն իր խմբակցության դիրքորոշումը բացատրեց հետեւյալ կերպ՝ «Այդ հարցի քվերակությունը դեռ վաղաժամկետ է, այլապես մենք կողմ ենք, որ կոռուպցիան վերանա երկրից»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829