Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աննա եկեղեցում մի երիտասարդ փորձեց հարվածել Փաշինյանին

Մարտ 29,2026 12:16 Share

Այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, միջադեպ տեղի ունեցավ ։

«Ես ուզում եմ մեջտեղում կանգնել»,- բարձրաձայնեց մի երիտասարդ՝ փորձելով առաջ գալ դեպի Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի թիկնապահները թույլ չտվեցին ու սկսեցին քաշքշել նրան հենց եկեղեցու ներսում։

Երիտասարդը փորձում էր հարվածել Փաշինյանին, բայց հակահարված ստացավ թիկնապահներից:

«Բան չանեք տղերք, թող մնա տեղում»,- բազմաշատ ամբոխի մեջից մեկն այսպիսի հրահանգ տվեց: Իսկ Փաշինյանը հորդորում էր՝ հանգիստ, հանգիստ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կեղծ հավատացյալն այս անգամ էլ ներխուժեց Սուրբ Աննա եկեղեցի։
    Կեղծ են խոնարհումները (ինպես կեղծ էին Եռաբլուրում կատարած խոնարհումները), ետ շրջվով ընթացքը (որը մեր եկեղեցու ծիսակարգով՝ չի պահանջվում) անում է ցուցադրական (իբր՝ կատարյալ «հավատացյալ» է), հերթական եկեղեցու ընտրությունը քմահաճո է՝ իր աղանդի կողմից պղծվող եկեղեցիների ցանկը մեծացնելու համար։
    Նախընտրական հերթական էժանագին շոու է։

Պատասխանել