Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում ենթադրեց. «Եթե ՀԱԿ-ը պահանջում էր իմպինչմենթ, արտահերթ ընտրություններ, այսօր ձեն չի հանում, արձակուրդ ա… Ուրեմն պարզ է, այստեղից հետեւություն եմ անում ուղղակի քաղաքական առումով, որ խորհրդարանի հարցը որոշված է եւ պայմանավորվածություն կա իշխող կոալիցիայի հետ»:
Նրա հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ պայմանավորվածությունն համարեց «հերյուրանք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: