Այսօր՝ փետրվարի 7-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնին «Երազ» բնակելի թաղամասի անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնել է, որ «Լամպերի գործարանի» հարևանությամբ գտնվող արհեստական լճի մոտ մի տղամարդ է ընկած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ։
Հիվանդանոց տեղափոխվածը 38-ամյա Արմեն Թութունջյանն է, ում գլխին կա հրազենային վնասվածք։ Թե ի՞նչն է եղել պատճառը. դա կպարզվի քննության ընթացքում։
Կարդացեք նաև
Այս պահին Թութունջյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։


















































