Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ոչ տեխնիկան, ոչ էլ աշխատողները քաղաքի որեւէ հատվածում չհանդիպեցին «Ա1+»-ի նկարահանող խմբին։ Քաղաքի կենտրոնական փողոցներում տեղակայված խանութների եւ սննդի օբյեկտների տերերն իրենց ուժերով են մաքրում մայթերը, իսկ ահա այն հատվածներում, որտեղ չկան անցորդների հեշտ երթեւեկի համար շահագրգիռ գործարարների օբյեկտներ, մայթերի ձնակույտերը իսկական պատուհաս են դառնում։
Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվական ծառայությունը հակառակ «Ա1+»-ի լրագրողների արձանագրած փաստերի, պնդում է, որ քաղաքում աղ ու ավազ, այնուամենայնիվ, ցանել են եւ փողոցները մաքրել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: