
Խոսվում է նաեւ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հավանականության մասին: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման խոսակցություն որեւէ մեկի հետ ինքը երբեւէ չի ունեցել, ինչպես նաեւ ՀԱԿ-ում նման հարց չի քննարկվել: «Եղել են մարդիկ, որ հետաքրքրվել են, ես էլ ասել եմ, որ չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































