
Արդեն այդ մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երեք առաջատարները` նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Մրցաշարի ուժեղագույն խմբի մյուս մասնակիցների անունները եւ անցկացման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































