
Երկրաշարժերի նման հաճախականությունը բնակչության շրջանում անհանգստության ալիք է բարձրացրել. մարդիկ մտավախություն ունեն, որ գուցե ավելի բարձր բալանոց երկրաշարժեր են սպասվում:
«Անհանգստանալու կարիք չկա»: «Aravot.am»-ի հետ զրույցում հանգստացրեց արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նրա վստահեցմամբ՝ նման թույլ երկրաշարժերը բնորոշ են Հայաստանին եւ մեր տարածաշրջանին: Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ՝ նման սեյսմիկ ակտիվություններ Հայաստանում տեղի են ունենում գրեթե ամեն տարի:
Մեր այն հարցին թե, ինչո՞վ է պայմանավորված երկրաշարժերի նման հաճախականությունը, գործակալության պետն ասաց, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, երկրաշարժերի նմանատիպ հաճախականության մեջ ոչ մի արտառոց բան չկա, եւ պետք չէ վախենալ, իսկ երկրաշարժերը կապված են ընդերքում տեղի ունեցող երեւույթների հետ:
Կարդացեք նաև
Երկրաշարժերն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին էլ են մտահոգել: Նա այսօր հանձնարարել է հրավիրել գիտնականների եւ վերլուծել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

















































