Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերի ակտիվությունը Երիցյանին էլ է անհանգստացրել

Փետրվար 13,2012 17:20

Այսօր առավոտյան, Արտաշատ քաղաքի մոտակայքում 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր հանրապետությունում գրանցված արդեն 3-րդ երկրաշարժն է: Մյուս 2 երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 7-ին, Մասիս քաղաքի շրջակայքում՝ 2,8 մագնիտուդով, որը նաեւ ցնցել է մայրաքաղաքը: Փետրվարի 10-ին էլ Ապարան քաղաքի մոտակայքում է տեղի ունեցել երկրաշարժ ՝ 2,7 մագնիտուդով: Փետրվարի 7-ին Մասիս քաղաքի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժերի նման հաճախականությունը բնակչության շրջանում անհանգստության ալիք է բարձրացրել. մարդիկ մտավախություն ունեն, որ գուցե ավելի բարձր բալանոց երկրաշարժեր են սպասվում:

«Անհանգստանալու կարիք չկա»: «Aravot.am»-ի հետ զրույցում հանգստացրեց արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նրա վստահեցմամբ՝ նման թույլ երկրաշարժերը բնորոշ են Հայաստանին եւ մեր տարածաշրջանին: Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ՝ նման սեյսմիկ ակտիվություններ Հայաստանում տեղի են ունենում գրեթե ամեն տարի:

Մեր այն հարցին թե, ինչո՞վ է պայմանավորված երկրաշարժերի նման հաճախականությունը, գործակալության պետն ասաց, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, երկրաշարժերի նմանատիպ հաճախականության մեջ ոչ մի արտառոց բան չկա, եւ պետք չէ վախենալ, իսկ երկրաշարժերը կապված են ընդերքում տեղի ունեցող երեւույթների հետ:

Երկրաշարժերն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին էլ են մտահոգել: Նա այսօր հանձնարարել է հրավիրել գիտնականների եւ վերլուծել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829