
Օրինակ՝ Հրայր Թովմասյանը բաց տեքստով ասաց, որ այսօր գործող մեծամասնական ընտրական համակարգը ձեռնտու է ուժեղ իշխանության կուսակցությանը, որովհետեւ հնարավորություն է տալիս ավելի ամուր պահպանել վերջինիս դիրքերը։ Սա կարեւոր է լսել կառավարության անդամի շուրթերից, քանի որ, երբ մենք ենք դա ասում, սա կարող է որպես ընդդիմադիր կուսակցության ենթադրություն ընկալվել։ Բայց եթե իշխող ուժն է խոստովանում, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է իր իշխանության պահպանմանը, որ այն իրենց է ձեռնտու եւ չեն ուզում զիջել, սա արդեն ուրիշ բան է։ Իսկ Դավիթ Հարությունյանը ավելի հեռուն գնաց եւ ասաց ավելի ուշագրավ մի բան։ Պնդելով, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք ունի չգնալու ընդդիմության առաջարկած փոփոխությանը, որովհետեւ եղած համակարգն ավելի կայուն վիճակ է ստեղծում իշխանության համար եւ ավելի ձեռնտու է նրան, նա արեց մի հետաքրքիր հայտարարություն՝ իրական բարեփոխումները հնարավոր է անել միայն այն պարագայում, եթե մեկ կուսակցության մեծամասնություն է ձեւավորված, իրենն է ամբողջ իշխանությունը եւ կոալիցիայի կարիք Էլ չկա։ Ըստ Դավիթ Հարությունյանի, սա է կայուն իշխանության երաշխիքը։ Եվ միայն այդպիսի իշխանությունը կարող է իրական բարեփոխումներ իրականացնել։
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
«Երկիր»


















































