
Ժիրայր Սեֆիլյանն էլ իր խոսքում նշեց. «Արդեն 20 տարի է՝ ձերբազատվել ենք կայսերական ամբողջատիրական համակարգից, և այդ ընթացքում, եթե մեր ժողովրդի մոտ մերօրյա համակարգի պետական հաստատություններից գոնե մեկի նկատմամբ մնացել է հարգանք, ապա դա մեր բանակն է, քանի որ այն ծնունդն է արցախյան ազատ պայքարի: Հիշում ենք՝ այդ պայքարի սկզբնական փուլում ծանր բեռն իր վրա էր վերցրել աշխարհազորը՝ ժողովուրդը, որից էլ ծնվեց մեր բանակը: Այսինքն՝ բանակը ժողովրդի ծոցից ծնված հաստատություն է: Այսինքն՝ այս օրենքն ընդունելով՝ նաև առաջին հերթին վարչախումբը ուզում է բանակն օտարել մեր ժողովրդից: Սակայն ես ոչ մի հույս չունեմ, որ այս վարչախումբը կարող է խոհեմություն դրսևորել և հետ կանգնել այս որոշումից: Համոզված եմ, որ կշարունակեն այս գործընթացը և իրենց ենթակա խորհրդարանն էլ կվավերացնի օրինագիծը: Սակայն նաև համոզված եմ, որ վարչախմբին, միևնույն է, չի հաջողվելու մեր բանակը ժողովրդի դեմ հանել, քանի որ զավակը ծնողի վրա ձեռք չի բարձրացնում»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































