Ճի՞շտ են այն մեղադրանքները, որ ընտրությունների օրը Ձեր կողմնակիցները անկողնային հիվանդներին եւ հաշմանդամներին տարել են ընտրատեղամասեր, որպեսզի ընտրեն Ձեզ: Դա հատկապես ակտիվ բնույթ է կրել այն թաղամասում, որտեղ դուք եք բնակվում՝ Aravot.am-ի հարցը Հրազդանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը չհաստատեց, բայց նաեւ չհերքեց: Ասաց, որ ընտրությունների օրն ինքը Վանատուրում էլ չի եղել. «Թող Կավալն ամեն ինչ ասի, եթե մարդիկ անկողնուց էլ են եկել, հավատով են եկել»:
Մեր մյուս հարցին՝ արդյոք ՀԱԿ-ում հուսահատվա՞ծ չեն այս, ըստ էության, պարտությունից, քանի որ ամբողջ ուժերն այս ընտրությունների վրա էին կենտրոնացվել, ասաց, որ ՀԱԿ-ը պայքարի մեծ ռեսուրս ունի եւ ՀԱԿ-ի ողջ ուժերն այդ ընտրություններում չեն կենտրոնացվել. «Դա պարտություն չէր, ես հաղթեցի, Արամին նշանակեցին քաղաքապետ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: