
Այս կոչը, պարոն Նռանյանի ներկայացմամբ՝ վերաբերում է թե իշխանություններին, թե ընդդիմությանը, որովհետեւ Եվրամիությունը վերահսկելու է եւ իշխանություններին եւ ընդդիմությանը եւ չի ընդունելու որեւէ սադրանք այդ երկուսի կողմից. «Եթե անցկացնենք նորմալ ընտրություններ, կկարողանանք կնքել ասոցացման մասին պայմանագիրը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը»:
Արա Նռանյանի խոսքերով՝ եթե նախկինում ընդդիմության որոշ գործիչներ պնդում էին, թե մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, հեռանկար չենք ունենա, իշխանական կողմն էլ ասում էր, որ մինչեւ սահմանը չբացվի քաղաքակիրթ աշխարհը մեզ չի ընդունի, եվրոպական հանդիպումների ընթացքում այդ թեզը հօդս ցնդեց. «Աշխարհը մեզանից ակնկալում է քաղաքացիական հասարակության ձեւավորում, այնպիսի ընտրությունների անցկացում, որը ընդունելի կլինի ընդդիմության եւ իշխանության համար: Եթե այս ամենը փորձում ես տանել պարզունակ դաշտ, հասկանում ես, որ իշխանության խնդիրը ընդամենը այդ 20 մանդատի համար է, որը իրենք ուզում են տանեն, եւ չզիջելով պահել ամբողջական իշխանությունը: Այսինքն՝ կան ռեալ հեռանկարներ ավելի նորմալ հարաբերություններ ունենալու եւ եվրոինտեգրման համար նորմալ ճանապարհով անցնել: Իսկ մյուս կողմից ընդամենը մի քանի հոգու աթոռի խնդիրն է»:
Պատգամավորի վստահեցմամբ՝ ԱԺ եւ նախագահական նորմալ ընտրությունները մեր շանսն է եվրաինտեգրման համար, հակառակ դեպքում մոտ 10 կամ ավելի տարի հետ կընկնենք:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































