
Պատգամավորի խոսքերով՝ «Այստեղ կա օրենքի մեկնաբանության խնդիր: Այս հարցը բարձրացրել եմ պետեկամուտների եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մոտ: Անշուշտ, եթե տնտեսվարողը գործառույթ է կատարում առաքման միջոցով, ապա ինքը կարող է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր սուբյեկտների, նույնիսկ համաձայն օրենքի՝ 3 միլիոն դրամից ավելիի դեպքում, տնտեսվարողը չի կարող իր փոքրիկ սուբյեկտներին այցելելով 10-20 հազար դրամով ապրանքներ իրացնել: Այստեղ պարտադրել գնորդին 10-20 հազարի համար գնա բանկ ու վճարի, այնքան էլ իմաստ չունի: Այլ հարց է, որ այդ 2 տնտեսվարող սուբյեկտների մեջ ամսական գործարքների շրջանառվող գումարը կգերազանցի 3 միլիոնը: Այս մասով ընդունելի է: Այս առումով, իրոք, խնդիր կա օրենքի մեկնաբանության մեջ: Այսինքն՝ դա տարածվի ոչ թե մեկ տնտեսվարողի, այլ 2 տնտեսվարողների միջեւ կատարվող ամսական գործարքներին, որը կգերազանցի 3 միլիոնը: Բայց, եթե մի խոշոր տնտեսվարող կարող է տասնյակ սուբյեկտների հետ գործարքներ անի 10-20 հազար դրամով, ամսական ինքը միշտ էլ 3 միլիոնը կգերազանցի եւ դրանով մենք հարց չենք լուծում:
Ընդ որում, այդտեղ մի դրույթ կա, որի պատճառով տնտեսվարողը կարող է ստվեր գնա: Տնտեսվարողը գալիս է մեկ այլ տնտեսվարողի մոտ եւ հաշիվ ֆակտուրա է լրացվում. կա փաստաթուղթ, որտեղ երեւում է գնորդը՝ իր բոլոր վճարումներով եւ ռեկվեզիտներով: Բայց վճարումը կատարում է կանխիկ: Օրենքում կա բացառություն, որ եթե դու ապրանքը իրացնում ես ֆիզիկական անձին, ապա կարող ես ՀԴՄ-ով խփել գումարը: Այսինքն ստացվում է, որ օրենքով մենք ոչ թե խնդիրը լուծեցինք, այլ էն փոքրին դրդեցինք դեպի ստվեր, որովհետեւ այսուհետ որ գա գնի, խոշորը, եթե նախկինում տալիս էր հաշիվ-ֆակտուրա, հիմա չի տալու: Այսինքն՝ մենք խնդիրը չլուծեցինք, տարանք ստվեր, եւ հիմա ՀԴՄ-ով է այդ գումարը մաքրվելու: Կարծում եմ կառավարությունն էլ այստեղ խնդիր է տեսնում, սպասենք առաջիկայում օրենքի մեկնաբանությունը տան՝ տեսնենք ինչ կառաջարկվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև


















































