
Համերգը նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան, իսկ ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Համերգի վերջում Ռիտա Սարգսյանը հետնաբեմում զրուցել է Սայաթ-Նովա երաժշական դպրոցի սաների հետ, որոնք տիկնոջ նվագակցությամբ կատարեցին երգը:
Ռիտա Սարգսյանին մոտեցել է մի աղջիկ, ասել, որ իր անունը Նարե է, եւ հարցրել, թե գիտե՞ք ես ում աղջիկն եմ, Էդուարդ Շարմազանովի աղջիկն եմ: Նարեն առաջին տիկնոջը բողոքել է, որ «պապային կարոտում է, նա ուշ է տուն գալիս»: Ռիտա Սարգսյանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի դստեր հետ եւ ասել, որ իր ամուսինն էլ է ուշ գալիս տուն: Սա չի սփոփել 9-ամյա Նարեին ու նա շարունակել է տրտնջալ, որ հայրը խոստացել էր այս համերգին ներկա գտնվել, բայց խոստումը չի կատարել: «Պապաս Ղարաբաղում է, դրա համար չեկավ»,- տիկին Ռիտային պարզաբանել է Նարեն: «Ոչինչ աղջիկս, գործն է այդպես, իմ ամուսինն էլ պիտի գար, բայց գործեր ուներ` չեկավ»,– երկխոսությունն ավարտել է Ռիտա Սարգսյանը:



















































