Բրիտանացի բռնցքամարտիկը վերջին օրերին իր խուլիգանական վարքագծի պատճառով դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր գործող անձը: Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայի ոստիկանությունը մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքելու համար նրան ու մարզչին հարցաքննելու նպատակով ձերբակալել էր Մյունխենի օդանավակայանում: Եվ ահա հայտնի է դարձել, որ կռվարար բռնցքամարտիկին եւ մարզչին յոթ ժամ հարցաքննելուց հետո ոստիկանությունը ուշ երեկոյան ազատ է արձակել՝ առանց մեղադրանք ներկայացնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: