Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանը կասեցրել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործը

Փետրվար 03,2026 23:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Կոլյա Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։

Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, մահացել է նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին՝ 96 տարեկան հասակում։

Գագիկ Ծառուկյանը եւ 11 այլ անձինք, այդ թվում ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինը, տղաները, անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, եւ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը գտել է, որ ամբողջ հայցի փաստական հիմքերը փոխկապված են, դրանք հնարավոր չէ առանձնացնել՝ ըստ պատասխանողներից յուրաքանչյուրի դեմ ներկայացված պահանջների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: