ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել։ Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար։ Հետեւելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձեւակերպում է «սպասարկում» բառով։ «ՀՀ–ումինտերնետայինկապիարագություններիեւհոսքերիծավալներիկտրուկաճիհետեւանքով, հանգույցիառկահզորություններովգործողկայքերիեւցանցերիանխափանսպասարկումըշարունակելունպատակովլրացուցիչհամակարգչայինսարքավորումներիձեռքբերմանանհրաժեշտությունԷառաջացել»,- այսպես է պատճառաբանել ԱԱԾ-ն իրեն 36 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտությունը։ ԱԱԾ-ն ըստ ամենայնի, չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլեկտրոնային նամակագրությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: