Լրահոս
Օրվա լրահոսը

20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ, սա այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

Մարտ 02,2026 11:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրով մենք առաջարկում ենք մի աննախադեպ քայլ՝ 20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:

«Տունը պարզապես չորս պատ և տանիք չէ, տունը մեր ընտանիքի ամրությունն է, մեր երեխաների ապահով ներկան և մեր երկրում մնալու ամենամեծ պատճառը:

Սա պարզապես շինարարություն չէ, սա ներդրում է մեր ժողովրդագրության մեջ:

Սա հնարավոր է, սա իրական է ու այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք: 20,000 նոր օջախ՝ նշանակում է 20,000 ամուր ընտանիք՝ Ուժեղ Հայաստանում», – նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել