
Մեր ընտրանին այդ օրերին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 10-րդ խմբում հանդիպելու է սերբերի եւ բելգիացիների հետ: Հավաքականն այս օրերին, մարզիչ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է Ռուս-Սլավոնական (հայկական) համալսարանի եւ Արաբկիրի մարզադպրոցի դահլիճներում: Իսկ հավաքականի մի խումբ վանաձորցի հանդբոլիստներ, Արարատ Բարսեղյանի ղեկավարությամբ մարզվում են Վանաձորի մարզապալատում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































