Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդբոլիստներին լուրջ փորձություն է սպասվում

Փետրվար 22,2012 14:45 Share

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մինչեւ 18 տարեկանների մեր հավաքականին մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Բելգրադում լուրջ փորձություն է սպասվելու:

Մեր ընտրանին այդ օրերին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 10-րդ խմբում հանդիպելու է սերբերի եւ բելգիացիների հետ: Հավաքականն այս օրերին, մարզիչ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է Ռուս-Սլավոնական (հայկական) համալսարանի եւ Արաբկիրի մարզադպրոցի դահլիճներում: Իսկ հավաքականի մի խումբ վանաձորցի հանդբոլիստներ, Արարատ Բարսեղյանի ղեկավարությամբ մարզվում են Վանաձորի մարզապալատում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել