
Հարցեր են, որոնց այդպես էլ չպատասխանեց քաղաքապետը, որպես արդարացման փորձ նշելով՝ որ. «այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար»:
Ինչ է ստացվում, ունքը սարքում ենք՝ աչքը հանելո՞վ: Քաղաքապետը նաեւ հայտարարում է, որ. «Հասել է տվյալ քննարկումներն առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար»: Ինչպե՞ս հավատամ նման ցանկությանը, չէ՞ որ այդ հայտարարությունն անում է մի քաղաքապետ, ով գիշերով թաքուն իրականացրեց շինարարությունը՝ ձիով քայլ կատարելով իր համայնքի բնակչության հանդեպ, ով հրաժարվեց ընդունել իրեն այցելած բնապահպաններին եւ վերջապես մերժեց այգի այցելելու եւ ողջամիտ փաստարկներ փոխանակելու բնապահպանների բազմաթիվ հրավերները:
Ափսոս:
Կարդացեք նաև
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ


















































