Քաղաքապետարանում ոչ մի քաղաքաշինության նիստ էլ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր «Ա1+»-ի լրագրողին հայտնել է Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման վերջում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքաշինության նիստ, որի ընթացքում որոշել են, որ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է տեղադրվեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: