
Բայց ինչի՞ համար է այս թամաշան, իշխանությունները չգիտե՞ն, թե ինչ է պետք մարդկանց, նո՞ր պիտի իմանան: Իհարկե գիտեն: Ավելին՝ գուցե նույնիսկ ուրախ կլինեին լուծել այդ խնդիրները, բայց չեն կարողանում. «խասյաթը» թույլ չի տալիս: Ասենք՝ գիտեն, որ գյուղացիներին էժան վառելիք է պետք, բայց դրա համար բյուջեից վճարում են իրենց ընկերոջը, վառելիքն էլ այսպես թե այնպես գյուղացուն չի հասնում ու հայտնվում է շուկայում: Կամ, ասենք, գիտեն, որ գյուղացուն վարկեր են պետք: Եվ ի՞նչ. այնպիսի տոկոսներով են տալիս վարկը, որ գյուղացին վախենում է մոտենալ, ով էլ չի վախենում՝ տոկոսների տակ է մնում: Ուշադրություն դարձրեք՝ իշխանություններն իրականացնում են միայն այն ծրագրերը, որտեղից «նաղդ փող» ունեն: Եվ քանի որ իրենց նպատակը միայն այդ փողն է, ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայում:
Եվ այնուամենայնիվ, լավ է, որ իշխանությունները գոնե ընտրություններից առաջ փորձում են մարդկանց դուր գալ: Այլ հարց է, որ բավական հիմար ձեւով են անում դա:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»


















































