
Նա ասաց, որ սկզբունքորեն դեմ է, երբ մտավորականը պաշտպանում է այս կամ այն քաղաքական ուժին: Ինքն անձամբ այդ քայլին կգնա, երբ ծանոթանա նրանց ծրագրերին ու իսկապես ընդունի նրանց գաղափարները. «Ես կարող է սիրեմ այդ կուսակցությունը եւ ներքաշվեմ նրանց ծրագրերում: Բայց իմ հիմնական գործը երգելն է, որը ես վատ չեմ անում, իմ կարծիքով»:
Երգիչը փաստեց, որ այսօր իր նման, այսինքն՝ հարսանիքներում չերգող երգիչների համար դժվար է Հայաստանում ապրելը. «Բայց ի՞նչ անենք, թողնենք–գնա՞նք: Մարդն ամեն պայմանին էլ սովորում է, ամեն ինչի հետ էլ համակերպվում է: Իմ երգը հարսանիքների երգ չի: Իմ երգն ուրախացնող չի, մտածելու առիթ է տալիս, կարոտ է առաջացնում»:
Մեր հարցին՝ մտադիր չե՞ք փոխել երգացանկը եւ դուք էլ «ջան…ջան», «վայ…վայ» երգեք՝ ավելի շատ եկամուտ ստանալու համար՝ երգիչը պատասխանեց՝ «Կյանքում: Ես կերգեմ այն, ինչ սիրում եմ, ես երբեք ոչ պատվերով երգեր եմ կատարել, ոչ էլ կերգեմ այն, ինչ փող է բերում: Շատ–շատ լավ երաժիշտներ գնացին այդ ճանապարհով, դրա համար էլ հիմա մեր երգարվեստը որ նայում ես՝ ոնց որ արաբական ալիք նայես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































