Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավտովերանորոգման կետում մեքենայից գողացել են չեզոքացուցիչը. երգիչ Արթուր Իսպիրյանը ոստիկանություն է դիմել. Shamshyan.com

Հուլիս 11,2022 12:08

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Արթուր Իսպիրյանի դիմումի փաստով։

Նա ոստիկաններին հայտնել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս.-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Համլետ Ս-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Իսպիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031