
Քրեական գործով տուժող է ճանաչվել իրանահայ Մելանյա Ղազարյանը, որի սեփականության իրավունքի դեմ ոտնձգություն է դիտվել կատարվածը: Նախաքննության ժամանակ Մ. Ղազարյանը հայտնել էր, թե նշված խաղողի վազերն ու հենասյուները, 240 000 դրամ արժողության աստիճանահարթակը իրենցն է: Իսկ Դոնարա Մկրտչյանն էլ , որը դատարանի որոշմամբ, 90-ականներից տնօրինել էր վերոհիշյալ հասցեում գտնվող հացի փուռն ու տարածքը, պնդում է հակառակը՝ որ այդ ամենն իր ստեղծածն է:
Դոնարա Մկրտչյանը հրաժարվել է ցուցունք տալ, ստորագրել որեւէ փաստաթղթի տակ:
Նրա շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Էդգար Արամյանը, որից այսօր հրաժարվեց Դ.Մկրտչյանը:
Կարդացեք նաև
«Այն տպավորությունն էր, թե նա պաշտպանում էր մեղադրողի՝ Մկրտիչ Ենգիբարյանի շահերը:Ես խնդրել էի, որպեսզի պաշտպանս բացարկ հայտնի դատախազի դեմ, քանի որ ունեմ ողջամիտ կասկած դատախազի նկատմամբ»,- ասաց Դ,Մկրտչյանը:
Նախորդ դատական նիստից առաջ Դ.Մկրտչյանը հեռախոսով նկարել է մի դրվագ. «Դատախազը ուղղորդում էր տուժողին, նկատողություն արեցի, սակայն հաշվի չառնելով՝ դատախազը շարունակեց: Նկարեցի իմ բջջային հեռախոսով, իսկ դատախազը խիստ բարկացավ , սպառնում էր, պահանջում, որ ջնջեմ նկարները, եթե ոչ՝ սպառնաց սանկցիա կիրառել եւ ինձ պատժի կենթարկել»: Պաշտպանը միանում է մեղադրողին եւ պահանջում, որպեսզի ամբաստանյալը ջնջի լուսանկարները: Հեռախոսը վերցնելով՝ նկարներն ի վերջո ջնջվում է: Այդ պատճառով ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանից: Դատական նիստը այդ իսկ պատճառով հետաձգվեց:
Մարտի 13-ին, ժ.14.30-ին կշարունակվի նիստը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































