Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումը ուղեկցվեց միջադեպերով, հայհոյանքներով, սպառնալիքներով (Տեսանյութ)

Մարտ 24,2014 14:57

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով  դատավճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի  եւ մյուսների հարազատները, երբ սկսեցին անեծքներ ուղղել դատավորին, այդ ժամանակ ամբաստանյալների շարքերում էլ նույնպես խժդժության եղավ, փորձ արվեց նրանց պահպանող ոստիկանների շարքը ճեղքելով դուրս գալ դահլիճ:

Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման, 100 հազար դրամ տուգանքի: Չնայած այն բանին, որ ամբաստանյալները դուրս բերվեցին դատական նիստերի դահլիճից, դատավորը շարունակեց հրապարակել դատավճիռը, իսկ նիստերի դահլիճից դուրս ամբաստանյալների հարազատները շարունակում էին աղմկել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31