 Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Մաշտոց և Սայաթ Նովա պողոտաների խաչմերուկում իրար են բախվել 72-ամյա Գուրամի Մխիթարյանի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 2560 Տ համարանիշի և 57-ամյա Վիտալի Գիշաևի վարած Երևանի «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող թիվ 79 երթուղին սպասարկող «Շկոդա» մակնիշի տրոլեյբուսը։
Վթարի հետևանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 65-ամյա Մարիամ Գևորգյանը և 56-ամյա Հասմիկ Ստեփանյանը։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը։ Քննիչի հանձնարարականով «Գազել»–ը տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ, իսկ տրոլեյբուսն ի պահ է հանձնվել «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ին։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ


















































 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   