
Ավելի ուշ պարոն Զաքարյանը մեկնաբանեց, որ երբ հրապարակվի ՀԱԿ-ի նախընտրական համամասնական ցուցակը, այդ ցուցակից էլ իրենք կկազմեն «Մարտի 1»-ի մեղավորների ցուցակը, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե նրանցից ով ինչ կոչերով է այդ օրը հանդես եկել»:
Ի դեպ, ՀՀԿ շատ պատգամավորներ մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ ՀԱԿ-ի հանրահավաքին չեն հետեւել եւ իրենց չի էլ հետաքրքրում, թե ինչ ելույթ է ունեցել առաջին նախագահը: Արտակ Զաքարյանը նույն հարցին, թե հետեւե՞լ եք ՀԱԿ-ի հանրահավաքին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ծանո՞թ եք` պատասխանեց. «Ո’չ, իհարկե, չեմ հետեւել»: Մենք փորձեցինք ճշտել` ինչո՞ւ «իհարկե», ամո՞թ էր, որ ՀՀԿ պատգամավորը կարող էր ՀԱԿ-ի հանրահավաքին հետեւել` պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ավելի լուրջ գործեր կային, դրանցով էի զբաղված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































