Այս օրերին Գերմանիայում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարող ռուսաստանցի Եվգենի Ուստյուգովը հիմար վիճակի մեջ է ընկել: Կիսասառցակալած դահուկուղում վերջին վայրէջքի ժամանակ սայթաքելով՝ նա բավականին երկար տարածություն գլորվել է եւ այդ ընթացքում զենքով վնասել գլուխը: Ճիշտ է, մարզիկը դրանից հետո իր մեջ կամք է գտել եւ շարունակել պայքարը, սակայն եզրագիծը հատելուց հետո բժիշկների օգնության կարիք է ունեցել, որոնք մշակել են գլխի վերքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: