Ռուսաստանում սկսվել են նախագահական ընտրությունները, ու առաջին անգամ երկրի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: Նախագահի աթոռի համար պայքարում են 5 թեկնածու՝ Միքայիլ Պրոխորովը, Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Միրոնովը, Վլադիմիր Ժիրինովսկին և Գենադի Զյուգանովը: ժամը 13-ի դրությամբ, արդեն 2700 Ռուսաստանի քաղաքացի է Հայաստանում մասնակցել ընտրություններին, որոնցից 1000-ն իր ընտրությունն արել է ՌԴ դեսպանատանը, մնացածը՝ մարզերում:
Վարդգես Գասպարյանի համոզմամբ, Ռուսաստանում իշխանությունները չեն փոխվելու. «Համոզված եմ, որ Պուտինը կընտրվի նախագահ ու դրանից Հայաստանը հաստատ կշահի, բայց չի կորցնի: Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք Պուտինի բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ»: Պարոն Գասպարյանի կարծիքով, Ռուսաստանի ընտրություններից շատ բան է կախված. «Եթե Պուտինը վերընտրվի նախագահ, դա կնշանակի, որ Հայաստանում էլ իշխանությունները չեն փոխվի: Նույն սցենարով են ընտրություններն ընթանալու»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: