Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում նախագահական ընտրություններն ընթանալու են ռուսական սցենարո՞վ (Տեսանյութ)

Մարտ 04,2012 15:59

Ռուսաստանում սկսվել են նախագահական ընտրությունները, ու առաջին անգամ երկրի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: Նախագահի աթոռի համար պայքարում են 5 թեկնածու՝ Միքայիլ Պրոխորովը, Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Միրոնովը, Վլադիմիր Ժիրինովսկին և Գենադի Զյուգանովը: ժամը 13-ի դրությամբ, արդեն 2700 Ռուսաստանի քաղաքացի է Հայաստանում մասնակցել ընտրություններին, որոնցից 1000-ն իր ընտրությունն արել է ՌԴ դեսպանատանը, մնացածը՝ մարզերում:

Վարդգես Գասպարյանի համոզմամբ, Ռուսաստանում իշխանությունները չեն փոխվելու. «Համոզված եմ, որ Պուտինը կընտրվի նախագահ ու դրանից Հայաստանը հաստատ կշահի, բայց չի կորցնի: Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք Պուտինի բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ»: Պարոն Գասպարյանի կարծիքով, Ռուսաստանի ընտրություններից շատ բան է կախված. «Եթե Պուտինը վերընտրվի նախագահ, դա կնշանակի, որ Հայաստանում էլ իշխանությունները չեն փոխվի: Նույն սցենարով են  ընտրություններն ընթանալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031