
ԵԿՄ-ի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարության հետ կապված առաջին նախագահն իր ելույթում ասել էր, որ այդ կազմակերպությունն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից`այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ: Այս առնչությամբ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 95-ից սկսած` չի եղել մի ընտրություն, որ իշխանությունը ԵԿՄ-ին օգտագործած չլինի. «Եթե հնարավորություն է եղել, որ ընդդիմությունը օգտագործի, ինչպես 2008-ին էր, նաեւ ընդդիմությունը չէր խուսափում օգտագործել երկրապահին: Երկիրը պահողներին բերում էին, որպեսզի երկիրը կազմաքանդեին: Այն պահից, երբ զենքը, զինված մարդու տրամադրությունը մտավ տեղամաս, մենք այդ օրվանից չունեցանք ընտրություն, այս 17 տարի շարունակ դրա շունչը զգացվում է: Դժվար է իսկապես հակափաստարկ բերել Տեր-Պետրոսյանի ձեւակերպումներին, բայց եկեք տեսնենք այդ ո՞վ առաջին անգամ կանչեց երկրապահին, բերեց ընտրատեղամաս եւ ո՞վ այդ ծանր, անորակ, վտանգավոր բեռները սկզբից հավաքեց լցրեց նավ, որ այսօր իսկապես տանում է դեպի կործանում»:
Մենք փորձեցինք ճշտել` այսինքն` ժամանակին նույն ԵԿՄ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն էր պահում` պարոն Հակոբյանը պատասխանեց. «95-ից սկսած թե իշխանությունը, թե վերջին դեպքերում ընդդիմությունը միշտ փորձել է երկրապահին ներքաշել քաղաքական գործընթացներում, որը պետության ողնաշարին հարվածելու ամենակարճ ճանապարհն էր, երբ զենքով մարդուն բերում-մտցնում ես տեղամաս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































