Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչո՞ւ է Փաշինյանը կալանքի տակ պահում նրան». Նարեկ Կարապետյան

Փետրվար 24,2026 20:05 Share

Նոր ղեկավարները հասարակության համար միջոց են, որ կարողանան լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մեր հասարակությանն այս վիճակից հանողը, աղքատությունը հաղթահարողը Սամվել Կարապետյանն է։ Մենք չենք կարող վարչապետի այլ թեկնածու ունենալ, քան Սամվել Կարապետյանը։ Նրա նշանակման համար մենք առաջարկել մեր ճանապարհային քարտեզ, որի սահմանադրականության կասին խոսել են նաև սահմանադրագետները»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա ասել է, որ ի տարբերություն այսօրվա իշխանության, որն ուզում է ամբողջ Սահմանադրությունը փոխել Ալիևի և իր ընկերների առաջարկով ու պահանջով, իրենք ուղղակի մեկ կետի տեխնիկական փոփոխության արդունքում հնարավորություն են տալիս ողջ սփյուռքի պոտենցիալը մասնակցել Հայաստանի կառուցման գործին։

Անդրադառնալով իշխանականների այն քննադատմանը, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ և այդպիսով իրենք փորձում են հասարակությանը մոլորեցնելու, Նարեկ Կարապետյանն արձագանքել է․

«Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչո՞ւ է Փաշինյանը կալանքի տակ պահում նրան։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։

Ճշտող հարցին, եթե իրենց հաջողվում է մեծամասնություն կազմել այդ դեպքում ինքը՝ Նարեկ Կարապետյանը հրաժարակա՞ն է տալիս և խորհրդարանը նոր վարչապե՞տ է ընտրում, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ժողովրդի կողմից ընտրված։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, Սամվել Կարապետյանը բերում է տնտեսական փոփոխությունների ծրագիր։ Եվ նրա բերած փոփոխություններին է ժողովուրդն աջակցում, կամ՝ ոչ։ Մենք տեսնում ենք, որ աջակցությունը ստանալու ենք, քանի որ երկրում կա շատ մեծ աղքատություն։ Փոքր ձեռնարկությունները ճնշման տակ են, այդ իշխանության կառավարման ընթացքում գյուղատնտեսությունը, ցավոք, անկում է ապրել․ մենք 2018 թվականի մակարդակից ավելի ցածր գյուղատնտեսություն ունենք այսօր»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728