Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանեց մեր հարցին՝ արդյոք սկզբունքայի՞ն է այն երևույթը, երբ տարաբնույթ խոսակցությունների համաձայն, ՀՀԿ ցուցակում տեղ կունենան այնպիսի անձինք, որոնց նկատմամբ ժամանակին ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուներ արտահայտված բացասական վերաբերմունք: Որպես օրինակ՝ նշեցինք Արտաշես Գեղամյանի անունը: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Շատէլսկզբունքայինէ, քանիորքաղաքականությանմեջչկանոչթշնամիներ, ոչբարեկամներ, այլկանքաղաքականհարաբերություններ, որոնքքաղաքականգործիչներիմիջոցովգնումենառաջ»:
Նշված երևույթն ԱԺ պատգամավորը համեմատեց այսպիսի իրավիճակի հետ. «Դանույննէ , թեասենք, որմեկըմյուսինինչ–որժամանակթարսնայեց, հիմաինչուենիրարբարևտալիս»: Պատասխանը տեղափոխելով փոքր-ինչ ավելի լուրջ հարթություն, ԱԺ պատգամավորը հավելեց. «Գիտակցությունըհիմաավելիբարձրմակարդակիվրաէ, մյուսկողմիցէլ՝ժամանակնէփոխումգիտակցությունը»:
Վերջին շրջանում իշխանական թևից կարծիքներ են հնչում, թե ժամանակը փոխել է նաև ՀՀԿ-ին, որն այլևս առաջվա միամիտը չէ, որ տուրք տա ՀԱԿ-ի սադրանքներին: Հ. Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև այս տեսակետը: Նա պատասխանեց. «ՈչՀՀԿ–նէմիամիտ, ոչէլՀԱԿ–ը: Բոլորնէլհայերենևշարժվելուենիրենցամբիցիաներով»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: