Այս պահին Թուրքիայում ընթանում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության է հասել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Աննա Հայրապետյանը պարտության է մատնել Կամիլ Դե Սերուքսին, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի է արել Իրինա Գալյամովայի հետ:
Լիլիթ Մկրտչյան-Սոֆիո Գվետաձե եւ Նատալյա Պոգոնինա-Մարիա Կուրսովա պարտիաները դեռ շարունակվում են:
Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրի վերջնական արդյունքները՝ «Առավոտի» վաղվա համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: